X-COMMONS

X ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ԱՆՀԱՅՏ ԿԱՄ ԱՆՏԵՍԱՆԵԼԻ

COMMONS ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼԻՍ ՈՐՊԵՍ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՌԵՍՈՒՐՍ / ԿԱՊԻՏԱԼ / ՀԱՄԱԿԱՐԳ / ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՒ, ՄԻԱԺԱՄԱՆԱԿ, ՆԱԵՒ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՆԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ / ՊԱՐՏՔ / ԹՈՒԼՈՒԹՅՈՒՆ / ԱՆՏԵՂՅԱԿՈՒԹՅՈՒ

STUDIO
+
FORUM
+
COLLECTION
+
PUBLICATION



Read the English Version
Այս նախագիծը հարցում է պարզելու և ուսումնասիրելու անհայտ համընդհանուրը (նյութական և աննյութական), դնելով նպատակ մասնավորապես զարգացնել հասկացողություն համընդհանուրի տարածական մեծության մասին: Այս հետազոտական նախաձեռնության հարցման առարկա կարող են լինել թե´ անհատ ազգային էությանը վերաբերվող, և թե´ համաշխարհային թվային հասարակարգին առնչվող համընդհանուր միավորներ/ձեվավորումներ:

Հայկական իրականությանը առնչվող ուսումնասիրության մեկնակետ է տարածքային կազմավորումների մասին վարկածը` ընդհանուր ձեվավորումեր, որոնք տեղաբաշխված են հավաքական գիտակցության ներսում, և որոնք իրենց ազդեցությունն են ունենում հավաքական մտածելակերպի, ինչպես նաև հոգեբանական և ֆիզիկական գոյության պայմանների վրա: Հասարակական սովորությունները, պատմողական ինքնությունները, լինելով տարանջատված կյանքի ակնհայտ տեսանելի տարածությունից, ձևավորվում և կապակցվում են այն հավաքական գոյության շերտերում, ինչպիսիք են հավաքական հիշողությունը, ժամանակը, մշակույթային հիշողությունը և այլն.. Ճանաչելով նմանատիպ աբստրակտ հասկացողությունները որպես ընդհանրացնող ռացիոններ` այս նախագիծը կհավաքագրի ապրող ինչպես նաև անցյալ պատմությունները, նկարագրությունները, հիշողությունները և մտքերը` կապված այս կամ այն վայրին կամ տարածքին (տեքստի, պատկերների և այլ բնույթի մեդիաի միջոցով), որպեսզի վերածի դրանք վկայությունների-արխիվի հետագա վերլուծության և ստեղծագործական սինթեզի համար: Վերջիններս կհրապարակվեն Էսսեների, գծագրերի, վիզուալիզացիաների և այլ տեսակի հաղորդելի մեդիայի տեսքով:

Հետազոտության - մեկնաբանության - մտավոր արտադրության հանգույցը, միաժամանակ զբաղեցնելով մի քանի մասնագիտական տարածքներ, կսահմանի նախագծի ղեկավար / կուրատորի իմաստային ազդագրի / տեքստի ինչպես նաև 'մտածող հանգույցների' ֆորումում առաջացած և այս իմաստային տարածքին հավակնող հարցադրումների միջոցով: Կախված ընթացիկ աշխատանքի ծավալներից` գործընթացը կիրագործվի անհատապես կամ համագործակցության միջոցով` մրցույթների, վորքշոփների կամ այլ տեսակի միասնական մտավոր արտադրությունների միջոցով:

Այս նախագիծը սկսվել է որպես նախաձեռնություն Լույս Հիմադրամի Զարգացնենք Հայաստանը Միասին ծրագրի համար և ի վերջո նպատակադրված լինելով հիմնել տարածական մտածողների միջազգային ցանց և դառնալ հարթակ բոլոր նրանց համար ովքեր հետաքրքրված են "համընդհանուրի" հարցադրումներով:




ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ



Կախված ընթացիկ նախագծի ծավալներից`  x-commons կհրավիրի և կաշխատի քննադատների, կուրատորների, խմբագիրների և հեղինակների հետ:

x-commons ծրագրել և հիմնադրել է Վահան Մ. Միսակյանը, ով նաև նախագծի ղեկավար-կուրատորն է:


Vahan M. Misakyan
Cass Gilbert Assistant Professor, UMN School of Architecture. Previously, Adjunct Assistant Professor at Columbia University, GSAPP.

Mob: (+1) 347-779-1779

www.vahanmisakyan.com


TEXTS IN  
ARM/ENG↓






︎ | ︎ | ︎ | ︎


© 2016-23 X-COMMONS.COM

The entire content of the website, as well as its graphic and conceptual presentation, are subject to the copyright of the respective author and may not be reproduced or used without the express written permission of said author.

Mark