April 27, 2018
by Vahan Misakyan







Այօր Ժողովրդի ներկայացուցչի հարցազրույցի ընթացքում երկիր մոլորակը ուղերձ հղեց այն հայերին որոնք դեռ չեն կիսում հաղթանակի համազգային մտայնությունը։ Ռուս լրագրողի այն հարցին թե ինչ կարծիքի է վերջինս երկու իշխանական ներկայացուցիչների դեպի ռուսյո իրենց մարմնական փոխադրման խիզախումին, երկու խոսափողներ սեղանից վայր նետվեցին ինքնասպան անփութությամբ։ Ներկայացուցիչը ասաց, «ես ոչինչ չարեցի նրանք ինքնին ընկան»։ Եվ սա այն բանից հետո երբ երկրի նախքին նախագահը քաղաքակիրթ կեցվածքով քայլ արեց հին Հայաստանից դեպի նոր Հայաստան որպես քաղաքացի։ Ընդհանրապես կուսակցությունները որպես երեւույթ չեն գրանցվում տեսական քննադատական գրվածքների ժանրում, բայց անկախ իմ կամքից ու անտարբերությունից այդ խժաբարբառ գոյացություններին, դրանց անխուսափելի առկայությունը այս պահին հանրային դիսկուրսի ու հանրային տարածության մեջ նաեւ ազդում է նոր ստեղծվող քաղաքական մշակույթի վրա։ Հետեւաբար, քաղաքացին չի կարող թույլ տալ այլասեռել նոր ստեղծվող քաղաքական մշակույթը ինչ որ դրածո ներկայությամբ, կամ ընդհանրապես հանդուրժել ինչ որ դրածո կեցվածք որպես վավեր, անկախ նրանից թե որ մի մասնավոր կամ արտերկյա օրակարգերն են դրանք հավակնում սպասարկել։

Ընդհանրապես Ժողովրդի ոտքերի տակ ընկած անկենդան խոսափողները չեն սահմանափակվում իրենց կուսակցական ինքնորոշմամբ, ու ըստ էության ազգային ժողովը որպես վայր չունի որեւէ քաղաքական բնույթ քանի դեռ չի մտել քաղաքական հարաբերության մեջ Հայաստանի Հանրապետության քաղաքացու հետ։ Ակնհայտ է որ ենթարկվելով ժողովրդի կամքին ու իրագործելով նրա մանդատը այն կարող է սկսել կառուցել այդ քաղաքական հարաբերությունը, բայց եթե նոր խորհրդարանը իր բովանդակության մեջ պետք է ունենա որեւէ դրածո տարր կամ պետք է հանդուրժի նման կեցվածքը ապա խժաբանության մեջ ինքնասպանություն կգործի իր ներկա անբովանդակ բովանդակությամբ։ Հավանաբար հայ համալսարաններում նոր ֆակուլտետներ հիմնվեն ‘դրածոյաբանություն’ թեքվածությամբ, որպեսզի ի վերջո պատմական այս հիվանդության նկատմամբ որպես ազգ ունենանք գիտական պատկերացումներ։ Եթե փողոցի բացարձակ խաղաղ ազատական անարխիայի պայքարում արթուն իմունոլոգիական գիտակցությունը պաշտպանում է այդ հանրային քաղաքական շարժմանը ոստիկանական պետությունից, ապա դրածոյական խթխթոցի դեմ պետք է նաեւ ժողովրդին միանան բոլոր կուսակցությունները չնայաց վերջիններիս միեւնույն է չեմ շնորհում գործոնի կարգավիճակ։

Իսկ եթե մանրեաբանական դիսկուրսից տեղափոխվենք մշակույթի, որպես հասարակության բնավորության դաշտ ապա նոր կսկսենք գիտակցել այս հեղափոխության ամբողջ պատկերը. հայ հավաքականության մշակույթի տարածության մեջ ստեղծվել է պատմական տեկտոնիկ ճեղքվածք ու այն պետք է օգտագործել որպես սահամանազատում այն ամենի միջեւ ինչը չի պատկանում այս Հայաստանում ու այն ամենի ինչը պատկանում է։ Օրինակ կենցաղային պաշտամունքի գործակալների աքսորը հանրային հեռառձակման դիսկուրսից դեպի երկրակեղեւ կմատնանշի նման սահմանազատում, կենցաղային հարթակների շուրջ գոյացող ուժային հարաբերություններով իշխելու սովորույթների ժխտումը նույնպես կմատնանշի նման սահմանազատում, դրածո կեցվածքի թեոլոգիկ բացառումը նույնպես կմատնանշի այդ սահմանազատումը։ Իսկ ինչու է պետք կարեւորել նոր հասարակության մշակույթը ոչ միայն որպես սովորություն այլ նաեւ որպես արտեֆակտ, որովհետեւ քաղաքականությունը ինչպես նաեւ պետական ինստիտուտները ընդհամենը հետեւանքներ են այլ ոչ թե արտադրող այն գործոնի որին պետք է անվանենք Հայաստանի իսկական քաղաքացու մշակույթ։

Մնում է մի հարց՝ արդյոք այդ կուսակցությունը որին անվանում են հանրապետական կփորձի՞ ինչ որ դրածոյական ջանքերով կյանքից անդամահատել ծննդաբերության ընթացքի մեջ գտնվող այս երեխային, թե քայլ կանի քաղաքացիական շարժման հետ միասին դրթելով նաեւ մնացած կուսակցական գոյացություններին հայտնվելու իր քաղաքական բնույթը ստեղծած խորհրդարան ու քաղաքացու մշակույթ ունեցող Հայաստանում։ Այս ճգնաժամի պատասխանը ակնհայտ է բոլոր հայերի համար, ու պետք է ակնհայտ լինի նույնիսկ նրանց համար ովքեր զբաղվում են “քաղաքականությամբ,” ուրեմն Ձեզ մնում է ընդհամենը պատկերացնել հեղափոխության մանդատը իրագործած ու ժողովրդին ծափահարող խորհրդարան։










︎ | ︎ | ︎ | ︎


© 2016-23 X-COMMONS.COM

The entire content of the website, as well as its graphic and conceptual presentation, are subject to the copyright of the respective author and may not be reproduced or used without the express written permission of said author.

Mark